Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 29-ամյակը:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն իր թվիթերյան էջում ևս շնորհավորել է հայ կիսապաշտպանին ծննդյան տոնի կապակցությամբ:

Մխիթարյանը 2006 թվականին դարձավ Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի» կազմում: 2008 թվականին կիսապաշտպանն իր նորամուտն է տոնել Հայաստանի ազգային թիմի կազմում, ուր մինչ օրս խփել է 25 գոլ՝ դառնալով Հայաստանի հավաքականի ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը: Ինչպես նաև ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստն է: Նա 8 անգամ ճանաչվել է Հայասանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս