«Լիվերպուլը» հետաքրքրված է Գարեթ Բեյլի տրանսֆերով
«Կարմիրները» միացել են «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար մրցավազքին:
Վալիացի կիսապաշտպանը շարունակում է հաճախակի վնասվածքներ ստանալ և ոչ մի կերպ չի կարողանում օպտիմալ մարզավիճակ ստանալ Մադրիդում, դրա համար «սերուցքայինները» ամռանը պատրաստվում են բաժանվել 28-ամյա ֆուտբոլիստից:
Բեյլի կարիերայի շարունակության հավանական վայրը կդառնա նրան լավ ծանոթ ԱՊԼ-ն, որտեղ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են միանգամից մի քանի թոփ-ակումբ՝ այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:
Ինչպես հաղորդում է Don Balon-ը, հիմա Գարեթի համար մրցավազքին միացել է նաև «Լիվերպուլը», որը պատրաստ է գումար ծախսել թոփ-ֆուտբոլիստի վրա այն բանից հետո, ինչ ստացել է 150 մլն եվրո Կոուտինիոյի վաճառքից:
Ըստ պարբերականի տեղեկության՝ «կարմիրները» կփորձեն ստորագրել Բեյլին ամռանը: Իր հերթին, «Ռեալը», ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահի տրանսֆերով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը