![](/banners/BeFunky-design.jpg)
Գազալցակայանում «Գազել» մակնիշի ավտոմեքենա է պայթել. կա մեկ վիրավոր
![](https://168.am/wp-content/uploads/2018/01/20180119_225911_copy.thumb_640x425.jpg)
Հունվարի 19-ին, ժամը 22:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի եկեղեցու մոտակայքում գտնվող գազալցակայանում պայթել է գազաբալոն. կա մեկ տուժած:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ (երկուսը անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել են), Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լուսանկարը՝ Tert.am-ի