Բաժիններ՝

Մխիթարյանը կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, «Մանչեսթր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխության համար մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահանջում է բարձրացնել, գրեթե կրկնապատկել աշխատավարձը: Հայաստաի ազգային հավաքականի ավագը, ով «Մանչեսթեր Յունայթեդում» այժմ վաստակում է շաբաթական մոտ 150.000 ֆունտ, պայման է դրել՝ Լոնդոն կգնա, եթե իրեն վճարեն ճիշտ այնքան, որքան «Արսենալն» առաջարկել է չիլիացի Ալեքսիս Սանչեսին՝ շաբաթական 300.000 ֆունտ:

«Եթե այս գործարքը կայանա, Մխիթարյանը կդառնա Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը», – գրում է բրիտանական «Մետրո» պարբերականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս