![](/banners/BeFunky-design.jpg)
Մահացել է Ռուբեն Վարդանյանի հայրը
![](https://168.am/wp-content/uploads/2018/01/27.thumb_640x421.jpg)
Կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի հայրը՝ 91-ամյա Կառլեն Վարդանյանը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:
Կառլեն Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Էջմիածնում: Նա հայտնի ճարտարապետ է եղել, ում ղեկավարությամբ 1962 թվականին վերակառուցվել է Երևանի կրկեսի շենքը:
Նա երկու զավակ է ունեցել՝ Ռուբենը և դուստր Մարինան, որն այժմ հայտնի բանաստեղծուհի է և հանդես է գալիս Մարինա Ալես գրական կեղծանվամբ: