Ուզո՞ւմ եք, որպեսզի Ձեր մաշկը փայլի գեղեցկությամբ և առողջությամբ. այս 48 մթերքները հաստատ կօգնեն Ձեզ
Իհարկե բոլորը ցանկանում են լավ տեսք ունենալ, և դրա հետ մեկտեղ՝ ամուր առողջություն: Որպեսզի Ձեր հորմոնալ համակարգը լինի բալանսավորված, իսկ մաշկը փայլի առողջությամբ, բավարար է ուղղակի փոխել սննդակարգը: Եթե հետևեք սննդամթերքներին և ընտրեք նրանք, որոնք օրգանիզմին տալիս են տարատեսակ սննդանյութեր, ապա կարելի է հասնել լավ արդյունքների: Մարդու սննդակարգում պետք է լինեն բալանսավորված սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր: Որո՞նք են այդ մթերքները: Ուտեստներ, որոնք պարունակում են մաքուր սպիտակուց, հակաօքսիդանտներով հարուստ բանջարեղեն, կանաչի. ըստ takprosto-ի հաղորդման՝ այս ամբողջն անհրաժեշտ է Ձեր օրգանիզմին:
Օգտակար սննդամթերք՝ առողջ մաշկի համար
1. Մթերքներ, որոնք պարունակում են մաքուր սպիտակուց
Օգտագործեք սերմեր, ընկույզ, ոսպ, հավի միս, հնդկահավ, տավարի միս, ձու, թարմ ձուկ:
2. Ճարպեր, որոնք դրական են ազդում հորմոնալ համակարգի վրա
Կոկոսի յուղ և կոկոսից պատրաստված յուրաքանչյուր մթերք
Դրանք պարունակում են լավրային թթու, որը կենդանացնում է մաշկը և անսահման օգտակար է հորմոնների մշակման համար: Յուղն արագացնում է նյութափոխանակությունը, սպանում է օրգանիզմի վնասակար մանրէները:
Ավոկադո
Պարունակում է առողջ ճարպ, որն օգնում է մեր օրգանիզմին ընդունել և օգտագործել սննդանյութերը: Ավոկադոն պարունակում է նաև կալիում, մագնիում, վիտամին E, B խմբի վիտամիններ: Այս ամբողջն անհրաժեշտ է օրգանիզմում հորմոնալ բալանսը պահելու համար:
Բուսական յուղեր
Յուղերը հանդիսանում են A, D, E և K2 ճարպը լուծող վիտամինների հարուստ աղբյուր: Այս սննդանյութերը հանդիսանում են առանցքային էլեմենտներ հորմոնալ արտադրության համար:
Ձվի դեղնուց
Դեղնուցը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, ներառյալ՝ A, D, E, B2, B6, B9, երկաթ, կալցիում, ֆոսֆոր, կալիում և խոլին, և այս բոլորն առողջ են պահում մաշկը:
Ընկույզ և սերմեր
Ջրով ներծծված ընկույզ և սերմեր, ձիթապտուղ և ձիթապտղի յուղ, ձկան յուղ, կանեփի և կտավատի յուղ, հում կաթնաթթվային մթերքներ: Այս մթերքներն ուղղակի պատասխանատու են հիասքանչ արտաքին տեսքի համար և պարունակում են բազմաթիվ օգտակար նյութեր:
3. Բանջարեղեն՝ հարուստ հակաօքսիդանտներով
Փնտրեք ինչ-որ մուգ կանաչավուն գույն. ծնեբեկ, բրոկոլի, սպանախ, կաղամբ, վարունգ, համեմ:
Ընտրեք վառ գույնի բանջարեղեն. կանաչ, կարմիր, դեղին գույնի քաղցր պղպեղ, կարմիր կաղամբ, կարմիր կամ սպիտակ սոխ, լոլիկ, գազար:
Մի մոռացեք օսլա պարունակող բանջարեղենը. քաղցր կարտոֆիլ, բազուկ, արտիշոկ, դդում և շաղգամ:
4. Բուժիչ համեմունքներ և խոտաբույսեր
Առողջության և մաշկի համար առավել օգտակար համեմունքներ են դարչինը, քրքումը, քիմիոնը, սխտորը և կոճապղպեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը