Ադրբեջանի տարածքում հրաբխային ժայթքում է տեղի ունեցել
Ադրբեջանի Շամախի շրջանի Գուշչու գյուղի շրջակայքում տեղի է ունեցել ցեխային հրաբխի ժայթքում: Այս մասին հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:
Հրաբուխը սկսել է ժայթքել գիշերվանից և ժայթքումը դեռևս շարունակվում է: Ժայթքման ժամանակ ցեխային լավան բարձրացել է մինչև 10 մետր և թափվել 1.5 հա տարածության վրա:
Գյուղի բնակելի տները գտնվում են հրաբխային օջախից 20-30 մետր հեռավորության վրա, և գիշերը բնակիչներն արթնացել են անսովոր բարձր աղմուկից:
Հրաբխի ժայթքման հետևանքով Գուշչու գյուղի տները և բնակիչները չեն տուժել: