Բաժիններ՝

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. Տաշիր քաղաքում երկհարկանի տան նկուղում առաջացած կրակի դեմ պայքարում էին քաղաքացիներն ու հրշեջները. Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան 3-րդ թաղամասի 16 տան նկուղային հարկում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Հովսեփ Արշակյանի գլխավորությամբ:

Հրշեջ-փրկարարների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում կարճ ժամանակում կանխվել է հրդեհի տարածումը, իսկ հետո տարվել են աշխատանքներ՝ այն մարելու ուղղությամբ: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս