Բաժիններ՝

«Նախագահական ընտրություններին մասնակիցների մեծ թիվն աշխուժացնում է քննարկումը». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նորմալ է համարում նախագահական առաջիկա ընտրություններին մեծ թվով թեկնածուների առաջադրումը, ինչը թարմացնում է քննարկումները: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք Պուտինը հայտնել է տպագիր մամուլի և գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում նախագահի պաշտոնի համար մեծ թվով թեկնածուների առկայությունը:

«Ինձ թվում է, որ դա նորմալ է և լավ: Այս նախընտրական փուլը որոշակի չափով հասարակությանը մշտապես լարում է, բայց, այնուաﬔնայնիվ, այն լավ է նրանով, որ հնարավորություն է տալիս մարդկանց արտահայտվել, խոսել երկրի խնդիրների մասին, այն ճանապարհների մասին, որոնք տարբեր մարդիկ առաջարկում են այդ խնդիրների լուծման հետ կապված: Դա օգտակար է, դա թարմացնում է քննարկումը»,- ասել է նա:

ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 20-ից ավելի թեկնածու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031