Նեթանյահուն պատրաստվում է հանդիպել Մոդիի, Թրամփի և Պուտինի հետ
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հաստատել է, որ պատրաստվում է մոտակա շաբաթների ընթացքում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, Երուսաղեմում գործարար ֆորումի ընթացքում Իսրայելի կառավարության ղեկավարը ներկայացրել իր առաջիկա արտասահմանյան այցերի ծրագիրը, ընդգծելով, որ իր ծրագրերում է հանդիպել աշխարհի ամենահզոր 4 երկրներից 3-ի ղեկավարների հետ:
«Դա, իհարկե, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին է, որին ես այցելում եմ պատասխան այցով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ում հետ կհանդիպեմ մարտին՝ Վաշինգտոնում, եթե ոչ ավելի վաղ, և իհարկե Պուտինը, որի հետ պայմանավորվել եմ հանդիպել մոտակա շաբաթների ընթացքում»,- ասել է Նեթանյահուն: