Բաժիններ՝

Վարսակից պատրաստված կոտլետներ. անհնար է հասկանալ, որ միս չեք ուտում

Այս ուտեստի հիմնական առավելությունը նրա անհավանական էժանությունն է և պատրաստման գործընթացի պարզությունը, ինչպես նաև՝ անհնարինությունը առաջին հայացքից հասկանալու, որ Դուք միս չեք ուտում:

Բաղադրիչներ

1. Վարսակի փաթիլներ – 2 բաժակ
2. Ջուր – 300 մլ
3. Սոխ – 2 հատ
4. Սխտոր – 2 ատամիկ
5. Սամիթ
6. Աղ
7. Սև աղացած պղպեղ
8. Ձու – 1 հատ
9. Բուսայուղ

Պատրաստման եղանակը

1. Վարսակը լցնել խորը թասի մեջ, վրան ավելացնել եռացրած ջուր և թողնել 10 րոպե:

2. Սոխը մաքրել, մանր խորանարդաձև կտրատել, տապակել բուսայուղով և ավելացնել վարսակին:

3. Սխտորը ճզմել, սամիթը մանրացնել և ձվի հետ միասին լցնել վարսակի վրա, աղ և պղպեղ ցանել, խառնել:

4. Ստացված զանգվածից թաց ձեռքերով կոտլետներ ձևավորել:

5. Տապակել վարսակից կոտլետները, բուսայուղով 2 կողմից, միջին կրակի վրա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս