Բաժիններ՝

Կառավարությունը կհաստատի Գեղարվեստի ակադեմիայի և Բրյուսովի համալսարանի «հին ու նոր» ռեկտորներին

ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում՝ հունվարի 11-ին, կհաստատի Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորների ընտրության արդյունքները։

Գեղարվեստի ակադեմիայի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Արամ Էդուարդի Իսաբեկյանը, ով այս կրթական հաստատությունը ղեկավարում է 2000 թվականից ի վեր։

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Կարինե Վիլիկի Հարությունյանը: Նա երկար տարիներ՝ 2010-2017 թթ., ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալն էր, իսկ անցած տարվա հունիսից Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

Նկատենք, որ 2 հարցն էլ չզեկուցվող են, և գործադիրը մեխանիկորեն հաստատելու է որոշումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս