Արթուր Նալբանդյանը տարին սկսում է «արդյունավետ» ծախսերով
Լոռու մարզպետարանը միայն սեղանի օրացույցներ գնելու համար ծախսել է 39 հազար դրամ։ Կառավարության կայքի մեկ անձից կատարվող գնումներ բաժնից տեղեկանում ենք, որ մարզպետարանն առանց մրցույթի «Անկյուն» ՍՊԸ-ից գնել է 2018 թ. սեղանի 60 հատ օրացույց՝ յուրաքանչյուրը 650 դրամ արժեքով։
Սեղանի օրացույցների «արդիականությունը» մի կողմ թողնելով՝ նկատենք, որ մարզպետարանում ներկայումս, ըստ դրա պաշտոնական կայքի տվյալների՝ կա 114 աշխատակից։ Եվ թե ինչո՞ւ է մարզպետ Արթուր Նալբանդյանն «անտեսել» իր աշխատակիցներից 54-ին, պարզ չէ։