Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը մեդալներ է հանձնել պետական կառավարման համակարգի մի շարք աշխատակիցների

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել մի շարք անձանց պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար մեդալներով պարգևատրելու մասին:

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության խորհրդատու Արտակ Արամի Անդրեասյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության խորհրդատու Էմանուել Էմիլի Սողոմոնյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Սուրենի Համբարձումյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։

Պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Մաքսիմի Հարությունյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Խաչիկի Աճեմյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի գլխավոր օպերատոր Դավիթ Արփիարի Հակոբյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի գլխավոր օպերատոր Կարեն Էդուարդ Ազատյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական Հրայր Հովհաննեսի Ղուկասյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի տեղակալ Նարեկ Ֆահրադի Աթուջանյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի գործերի կառավարչության շահագործման և ծառայությունների բաժնի պարետ Սերվենիկ Այվազի Ավետիսյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով:

Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ավագ օգնական Վերժինե Անդրանիկի Ոսկանյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի գլխավոր օպերատոր Վարդան Միշայի Պետրոսյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի գլխավոր օպերատոր Տիգրան Ռիգոլետտոյի Կարապետյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Շինարարության բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական Ֆելիքս Աշոտի Փիրումյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս