Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պլանավորում է գնել Կրիստիան Պուլիչիշին

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ: Ինչպես հաղորդում է Bild-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ուզում է ուժեղացնել «Կարմիր սատանաների» հարձակման գիծը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչի օգնությամբ:

Մանկունյանցիներն արդեն մի քանի ամիս հետևում են կիսապաշտպանի ելույթներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուլիշիչը ճանաչվեց ԱՄՆ տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Նախորդ տարի Պուլիշիչը ԱՄՆ հավաքականի կազմում անցկացրել է 9 խաղ, որոնցում խփել է 6 գոլ և կատարել է 4 փոխանցում, իսկ ակումբային մակարդակում նա դարձել է Գերմանիայի գավաթի մրցանակակիր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս