Ինչո՞վ են պայմանավորված գյուղոլորտի ցուցանիշների վայրիվերումները
Հաջորդ տարվա համար Գյուղատնտեսության նախարարության համար գյուղացիներին աջակցության առաջնահերթ ուղղությունները կլինեն գյուղտեխնիկան, պարտքերի զիջումը և մթերման վարկերը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
«Այդ ծրագրերն այս տարի սկսվել են՝ որպես պիլոտ, և կշարունակվեն հաջորդ տարի»,- ասաց Ի.Առաքելյանը։
Ըստ նրա՝ ոլորտի ցուցանիշները նպատակահարմար չէ վերլուծել տարվա ընթացքում, այլ պետք է ամփոփել ամբողջ տարին և ստանալ ընդհանուր պատկերը։ Ի.Առաքելյանի խոսքով՝ տարին անբարենպաստ էր և բերեց ցուցանիշների վայրիվերումների։
Մանրամասները՝ տեսանյութում