Լիբանանում ամանորյա տոնածառը կանգնեցրել են մի քանի տոննա բանանից
Լիբանանյան Դամուր քաղաքի վարչակազմը կանգնեցրել է 8 մետր երկարությամբ տոնածառ՝ 5 հազար բանաններից: Այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:
«Այս տարի ընդունել ենք կրեատիվ որոշում: Տոնածառի համար անհրաժեշտ էր 1.2 հազար կիլոգրամ 5 հազար բանան: Ստացվեց ամանորյա տոնածառ 8 մետր երկարությամբ: Հաջորդ տարի կփորձենք տոնածառը կանգնեցնել ավելի ﬔծ երկարությամբ»,- ասել է քաղաքի վարչակազմի ներկայացուցիչը:
Այն բանից հետո, երբ բանանները կհասնեն և տոնածառը կդառնա դեղին՝ Դամուրի վարչակազմը նախատեսում է միրգն անվճար բաժանել ցանկացող քաղաքացիներին:
Լիբանանյան քաղաքների ղեկավարներն ավանդաբար զարդարում են քրիստոնեական շրջանները և տեղադրում ամանորյա տոնածառներ՝ առանձնանալով օրիգինալությամբ: Լիբանանի հյուսիսում գտնվող Բիբլոս քաղաքում տեղադրված տոնածառները մի քանի անգամ հայտնվել են աշխարհի 10 ամենագեղեցիկների թվում: