Սերժ Սարգսյանի հրամանագրով կստեղծվի անտառային պետական կոմիտե
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Բնապահպանության նախարարության համակարգում կստեղծվի անտառային պետական կոմիտե՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին: Այդ մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է ընդունի սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ: