Կառավարությունը որոշեց՝ հունվարի 3-ը, 4-ը և 5-ը նախածննդյան տոներ չեն
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացեց «Տոների և հիշատակների մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1-ից:
«Նոր տարին շատ ավելի գիտակցաբար կանցկացնենք` իմանալով, որ հաջորդ Նոր տարին կարճ ա լինելու»,- կատակեց վարչապետ Կարեն Կարապետյանը: