Բաժիններ՝

12 գաջեթ, որ հրաշալի նվեր կլինեն Ամանորին

Շուտով Ամանոր է, և արդեն ժամանակն է ամանորյան նվերների մասին մտածելու համար:

LifeHacker-ը առաջարկում է 12 գաջեթ, որ հրաշալի նվեր կլինեն Ամանորին:

1. Ubtech Jimu AstroBot Kit 

Ubtech Robotics-ի ներկայացրած կոնստրուկտորը հրաշալի նվեր կլինի թե՛ երեխաների և թե՛ ծնողների համար: Այն կառավարելը շատ հեշտ է, քանի որ բոլոր հրամանները կատարվում են սմարթֆոնի միջոցով:

2. Picooc Mini խելացի կշեռք 

Խելաց կշեռքը շատ փոքր է և հարմարավետ: Այն տալիս է ձեր օրգանիզմի մասին 12 տեղեկատվություն, այդ թվում՝ որքան ջուր կա օրգանիզմում, որքան են պակասել ճարպերը, ինչպիսին է սպիտակուցների բալանսը և այլն: Բացի այդ, կշեռքը ճանաչում է Ձեզ, այնպես որ, եթե մեկ ուրիշը կանգնի կշեռքին, դա չի խանգարի Ձեզ հետևել Ձեր փոփոխություններին:

Բոլոր տվյալները կշեռքը հայտնում է սմարթֆոնին՝ հատուկ հավելվածի միջոցով:

3. Ozobot Bit ռոբոտ 

Սա գրպանի ռոբոտ է, որը ճանաչում է պատկերները և փոխում է իր պահվածքը՝ կախված գույնից: Երեխաները կարող են մարկերների միջոցով նկարել խաղային դաշտը:

Առաջին հայացքից թվում է, թե այս գաջեթը միայն երեխաների համար է, սակայն մեծերը ևս տարվում են այս ռոբոտով:

4. Mishiko-GPS օգնական շների համար 

Այս գաջեթը թույլ է տալիս հետևել, թե որքան ակտիվ է կենդանին: Բացի այդ կարելի է տեսնել, թե որտեղ է Ձեր շունը: Գաջեթը հարմարավետ վզկապի տեսքով է:

5. SensorWake բուրավետ զարթուցիչ 

Առավոտյան շատերիս թարմանալու համար պետք է միայն սուրճի թարմ բույրը: Խելացի զարթուցիչը բարձր և նյարդայնացնող ձայների փոխարեն արթանացնում է թարմ հացի, սուրճի կամ շոկոլադի բույրով:

6. iPLUS S5 ռոբոտ-փոշեկուլ 

Panda Robotics-ի ներկայացրած ռոբոտ-փոշեկուլը ոչ միայն որակով մաքրում է աղբը, այլև թարմացնում է օդը: Փոշեկուլը կարելի է կառավարել հեռակառավարման վահանակով կամ սմարթֆոնով:

7. 3D-գրիչ CreoPop 

3D պատկերներ ստանալը գրիչի միջոցով շատ հեշտ է: Այս մեթոդը կոչվում է սառը տպագրություն: Տպագրության ընթացքում թանաքը չի տարածվում և սենյակը չի լցվում ներկի հոտով:

8. XD Design Bobby ուսապարկ 

Այս պայուսակից շատ դժվար է գողություն անելը: Էլեգանտ դիզայն ունեցող պայուսակի միակ շղթան արտաքին շերտում չի երևում: Պայուսակը կարված է շատ բարձրորակ կտորից, և այն հնարավոր չէ պատռել:

Բացի այդ պայուսակը շատ թեթև է՝ ի շնորհիվ ներսի շատ գրպանների:

9. Seek Thermal Compact մոբայլ ջերմային ցուցիչ 

Խելացի ջերմային ցուցիչը հրաշալի նվեր է բոլոր այն ընկերների համար, ովքեր սկսել են վերանորոգում:

10. City Vagabond ուսապարկ 

Այս ուսապրակը շատ լավ նվեր է սուպերհերոսների սիրահարների համար: Այստեղ մեծ ուշադրություն է դարձված հարմարավետությանը. մագնիս՝ բանալիաների համար, բազմաթիվ գրպաններ, հարմարավետ շղթաններ և այլն:

11. Healbe GoBe 2 ֆիթնես-թևնոց 

Թևնոցը հետևոմ է և պարբերաբար տեղեկանում, թե որքան կալորիա եք ձեռք բերում և կորցնում: Այն հետևում է սրտի աշխատանքին, զարկերակային ճնշմանը, լավ քնին: Թևնոցը բոլորը տեղեկությունները հայտնում է սմարթֆոնին:

12. Cinemood Combo մինի-պրոեկտոր 

8 սմ-անոց պրոետորի միջոցով կարող եք ստանալ տնային կինոթատրոն բոլոր սենյակներում: Այն կարողանում է ընդունել ցանկացած տեսակի մեդիաֆայլեր: Բացի այդ գաջեթի միջոցով կարող եք դիտել տեսանյութեր տարբեր աղբյուրների՝ օրինակ YouTube-ի միջոցով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս