Բաժիններ՝

Ռեքս Թիլերսոնը հայտնել է ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ժամկետները

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ կարող է մեկ տարուց ավել տևել: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

«Դա տեղի չի ունենա այս տարի: Հնարավոր է, որ հաջորդ տարի էլ տեղի չունենա: Միևնույն ժամանակ, նախագահը ցանկանում է, որ մենք այս հարցում հետևողականություն դրսևորենք»,- հայտարարել է Թիլերսոնը:

Նա հավելել է, որ Երուսաղեմում դեսպանատան շենքը կառուցելուց առաջ հարկավոր է դրա համար տեղ ստանալ, աշխատանքների պլան կազմել, ստանալ բոլոր անհրաժեշտ թույլտվությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս