Տիգրան Համասյանը երկրաշարժից փրկված երեխաներին նվիրված տեսանյութ է ներկայացրել
Հայազգի աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը նոր տեսանյութ է հրապարակել Leninagone կոչվող երգի համար, որն ընդգրկվել է «Հնագույն դիտորդը» (An Ancient Observer) ալբոմում:
«Leninagone ստեղծագործությունը նվիրված է 29 տարի առաջ իմ հայրենի Գյումրիում տեղի ունեցած երկրաշարժից փրկված երեխաներին: Ես այն երեխաների սերնդից եմ, որոնց կյանքն անմիջականորեն տուժել է այս ողբերգական իրադարձությունից:
Տեսանյութում պատկերվում է իմ երկրորդ դասարանի տարեվերջյան հանդեսը 1995 թվականին, որը ներկաներից մեկը տեսագրել էր: Դա թիվ 10 դպրոցն էր, ժամանակավոր դպրոց, ուր աշակերտներն այցելում էին, մինչ կառուցվում էր իրական դպրոցի շենքը :
Երբ հայտնաբերեցի այս տեսագրությունը ծնողներիս վիդեոարխիվում, զգացի, որ այս տեսանյութը արտացոլում է այն զգացմունքները, որոնք ես ունեցել եմ Leninagone երգը գրելիս», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Համասյանը: