Վիեննայում մեկնարկել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
«Վիեննայում մեկնարկեց #Հայաստան|ի և #Ադրբեջան|ի արտգործնախարարների հանդիպումը»,–գրել է նա` կցնելով հանդիպման լուսանկարը։
Հանդիպմանը ներկա են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում էր ունեցել համանախագահների հետ։
Զրուցակիցները քննարկել էին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։