Ֆրանսիական «Գուժեր» բուլկիների բաղադրատոմսը, որը հիացմունք կպատճառի Ձեզ
«Գուժեր»
Բաղադրիչներ
1. Ջուր – 1/2 բաժակ
2. Կարագ – 50 գ
3. Ալյուր – 100 գ
4. Կարտոֆիլի օսլա – 20 գ
5. Ձու – 3 հատ
6. Պինդ պանիր – 100 գ
7. Աղ – 1 պտղունց
8. Միջուկ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Պանիրը քերել մանր քերիչով:
2. Խառնել օսլան և ալյուրը:
3. Թասի մեջ ջուր լցնել, ավելացնել կարագը, աղ ցանել և հասցնել եռման:
4. Եռացող ջրի մեջ լցնել ալյուրի և օսլայի խառնուրդը: Պետք է արագ խառնել, որպեսզի այուրը չկպչի թասի պատերին: Անջատել կրակը, լավ խառնելով՝ մի փոքր սառեցնել խմորը:
5. Ավելացնել մեկական ձու, ընդ որում, ամեն անգամ հունցել խմորը: Այն պետք է հեշտությամբ պոկվի թասից:
6. Հետո խմորին ավելացնել քերած պանիրը և խառնել:
7. Տաքացնել ջեռոցը՝ մինչև 200 աստիճան:
8. Տապակի վրա ալյուր շաղ տալ և գդալի օգնությամբ վրան խմորից փոքրիկ գնդիկներ ձևավորել: Պետք է հաշվի առնել, որ բուլկիները թխելիս բավականին մեծանում են:
9. Թխել 20 րոպե: 20 րոպե անց անջատել ջեռոցը, մի փոքր բացել դռնակը և թողնել 10 րոպե: Հետո կտրել բուլկիները և միջուկ ավելացնել:
Միջուկի տեսակ կարող է լինել, օրինակ՝ պանիր՝ սխտորով և մայոնեզով, ինչպես նաև՝ ձուկ, խավիար և այլն: Տարբերակները շատ են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը