Մխիթարյանը նախատեսվածից ավելի մարզումներ է անցկացնում
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախատեսվածից ավելի՝ լրացուցիչ մարզմներ է անցկացնում: Այդ մասին հաղորդում է Manchester Evening News-ը:
«28-ամյա կիսապաշտպանը հավելյալ աշխատում է մարզասրահում՝ թիմում իր տեղը վերադարձնելու համար: Մխիթարյանը հավելյալ ժամեր է անցկացնում մարզասրահում՝ Կարինգտոն մարզաբայից հեռու,- գրել է կայքը:
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 4 խաղերից 3-ին չի հայտավորվել, իսկ մեկում դուրս է եկել փոխարինման՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 20 րոպե: