Ռուսաստանը 2018 թվականին 5 մլն տոննա իրանական նավթ կգնի
Ռուսաստանը 2018 թվականին «Պրոմսիրյոիմպորտ» կառույցի միջոցով Իրանից 5 մլն տոննա նավթ կգնի: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի: Այս տարի Իրանը Ռուսաստանի նշված կառույցին վաճառել էմիայն մեկ լցանավ նավթ: 2017 թվականին նոր վաճառքներ դեռեւս չեն պլանավորվում, հավելել է նա:
Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտնել է, որ Իրանն իր նավթի վաճառքի վերաբերյալ պարտավորագիր է կնքել Ռուսաստանի էներգետիկայի նախարարության հետ: Առաջին խմբաքանակը բեռնառաքվել է նոյեմբերի կեսերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: