Բաժիններ՝

Ռոբերտ Լևանդովսկին ակնարկել է, որ «Բավարիայի» վնասվածքներում մեղավոր է Կարլո Անչելոտին

Իտալացին դարձել է քավության նոխազ: «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մատնացույց է արել, թե որտեղ է պետք փնտրել մյունխենյան թիմին վրա հասած վնասվածքների համաճարակի մեղավորին:

«Երբ թիմում այդքան մկանային վնասվածքներ կան, պետք չէ ուշադրություն դարձնել վերջին շաբաթների մարզումներին: Մեզ պետք է վերադառնալ երկու կամ երեք ամիս հետ: Ամենայն հավանականությամբ, պատճառն այնտեղ է»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Sport Bild-ը: «Բավարիայի» լազարեթում են գտնվում Մանուել Նոյերը, Դավիդ Ալաբան, Խոէան Բերնատը, Տիագո Ալկանտարան, Ֆրանկ Ռիբեյրին, Խամես Ռոդրիգեսը, Արիեն Ռոբենը և Թոմաս Մյուլլերը:

«Բավարիան» ընթացիկ մրցաշրջանը սկսեց Կարլո Անչելոտիի հետ, բայց սեպտեմբերի վերջին նրան փոխարինեց Յուպ Հայնկեսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս