Բաժիններ՝

ԱԻՆ-ը շարունակում է օպտիմալացվել

ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է լուծարել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման, իրավաբանական, արտաքին կապերի վարչությունները, հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունը, «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը:

Նույն որոշմամբ նախատեսվում է ստեղծել արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչություն, իրավական ապահովման, միջազգային և պայմանագրերի վարչություն, շենքերի-շինությունների պահպանման և տնտեսական վարչություն, կրճատել քաղաքացիական ծառայողների որոշակի հաստիքներ:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ԱԻՆ աշխատակազմի առջև դրված նպատակների և խնդիրների գործառույթների առավել արդյունավետ և որակյալ իրականացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս