Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը
Նոյեմբերի 29-ին ժամը 11:59-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Գորիս – Ստեփանակերտ ավտոճանապարհի 51-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:
Նախնական տվյալներով Կ. Մ.-ն իր վարած «Ֆոլցվագեն-Ջետա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մ խորության վրա ընկել ձորը: Շուշիի ՀՓՄ-ի մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր օգնություն ցուցաբերելու նպատակով:
ՃՏՊ հետևանքով` վարորդ Կ.Մ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության վիճակը գնահատվում է բավարար: Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից: