Քաղաքաշինության պետական կոմիտեն շուրջ կես միլիոնի ոսկե մեդալ է գնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ի հետ պայմանագիր է կնքել: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքի՝ «մեկ անձից կատարված գնումների» բաժնից:
Հրապարակված պայմանագրից պարզ է դառնում, որ «Մեկ անձից կատարվող գնումներ» ընթացակարգով Քաղաքաշինության պետական կոմիտեն ընկերությունից երեք ոսկե մեդալ է գնել, որոնց ընդհանուր արժեքը 490 հազար դրամ է:
Այսպես՝ «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ ձեռք բերելու համար Քաղաքաշինության պետական կոմիտեն վճարել է 97 հազար դրամ: «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալ գնելու համար բյուջեից վճարվել է 131 հազար դրամ: Իսկ «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալ գնելու համար՝ 262 հազար ՀՀ դրամ»։
Ամբողջությամ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։