Սկսվել է Կարեն Կարապետյանի PR-ը. նա ուզում է շարունակել պաշտոնավարումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018թ. ապրիլին ընդառաջ սկսվել է վարչապետ Կարեն Կարապետյանի PR-ը: Պարզ է՝ նա ցանկություն ունի շարունակել պաշտոնավարումը: Նկատենք՝ նոր Սահմանադրության համաձայն՝ երկրի փաստացի ղեկավարը լինելու ՀՀ վարչապետը: Ըստ այդմ, վարչապետի վրա է դրված երկրի արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության բնագավառների պատասխանատվությունը:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը երբևէ չի անդրադարձել արտաքին քաղաքականությանը և ուժային կառույցների գործունեությանը առնչվող խնդիրներին:

Նա երբեք չի խոսել այն մասին, թե ԼՂ խնդրի կարգավորումն ինքն ինչպես է պատկերացնում, չի խոսել ներքաղաքական կյանքի, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, թեև իշխող կուսակցությունում երկրորդ մարդն է և հավակնում է դառնալ առաջինը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս