Քաղծառայողները փաստի առաջ են հայտնվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ հեռավոր 2011 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների համար ներդրվեցին, այսպես կոչված, սոցիալական փաթեթները, հայտարարվեց, որ նպատակը քաղծառայողներին աջակցելն է:
Մասնավորապես ենթադրվում էր, որ հանգստյան նպատակով տրվող ութսուն հազար դրամի շնորհիվ պետական ծառայողները կկարողանան իրենց ընտանիքի հետ տարվա մեջ մեկ-երկու օր հանգստի մեկնել: Սակայն փաստն այն է, որ վերջին երկու տարիներին սոցիալական փաթեթի իրացման հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այն քաղծառայողները, որոնք հույս են ունեցել սոցիալական փաթեթի հանգստի նպատակով տրամադրվող գումարը Ամանորին ծախսել՝ որեւէ հանգստյան տուն գնալով, փաստի առաջ են հայտնվել: Նախ գներն են անհամեմատ ավելի բարձր, բացի այդ՝ հանգստյան տների մեծ մասը հրաժարվում է սոցփաթեթի գումարը ընդունել որպես վճար՝ «ամանորյա փաթեթների մեջ սոցփաթեթը չի ներառվում» ձեւակերպմամբ: Այսպիսով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանի շնորհիվ սոցիալական աջակցության այս ծրագիրը եւս, մնացած ծրագրերի պես, գնալով վերածվում է զուտ թղթայինի. տարածքում կա գումար, «ամանում»՝ ոչ »:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։