 
                        Դե Միստուրան ակնկալում է Սիրիայի կառավարության պատվիրակության մասնակցությունը ժնևյան բանակցություններին
 
                                    Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան ակնկալում է Սիրիայի կառավարության մասնակցությունը առաջիկայում Ժնևում կայանալիք բանակցություններին: Նման հայտարարությամբ դե Միստուրան հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Հատուկ բանագնացն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սիրիայի իշխանությունները հայտնել են իր տեղակալին, որ երկուշաբթի օրը չեն լինելու Ժնևում, որպեսզի մասնակցեն բանակցություններին:
Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլը կայանալու է նոյեմբերի 28-ին Ժնևում: Դե Միստուրան հավելել է, որ ակնկալում է սիրիական պատվիրակության ժամանումը «մոտակա ժամանակներս»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        