Ջենարո Գատուզոն կգլխավորի «Միլան»-ը
Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզչի պարտականությունները կստանձնի Ջենարո Գատուզոն:
«Միլան»-ի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Նրան այդ պաշտոնում կփոխարինի «Միլան»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոն: Մինչ այս Գատուզոն մարզում էր «ռոսոներների» երիտասարդական թիմը:
Մոնտելան «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականին:
Ջենարո Գատուզոն «Միլան»-ի կազմում հանդես է եկել 1999-2012 թվականներին՝ երկու անգամ դառնալով Իտալիայի չեմպիոն, մեկական անգամ տիրանալով երկրի գավաթին և սուպերգավաթին: