Բաժիններ՝

««Մանչեսթեր Սիթին» կարող է հաղթել բացարձակապես ամեն ինչ»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտան Կևին դե Բրույնեն գտնում է, որ այս մրցաշրջանում իր թիմը շատ բանի է ընդունակ:

«Մանչեսթեր Սիթին» վստահորեն գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, ժամանակից շուտ հաղթեց Չեմպիոններ լիգայի խմբային փուլը և շարունակում է մասնակցությունը 2 ազգային գավաթներում:

«Հասկանում եմ, որ չեմ կարող միայնակ հաղթել, բայց ես կարող եմ շատ և շատ լավ խաղալ: Այնուամենայնիվ, ես, օրինակ՝ կգերադասեի ավելի քիչ ժամանակ անցկացնել դաշտում, բայց մրցաշրջանի վերջում մի քանի տիտղոս նվաճել:

Այն ժամանակվանից, ինչ ես տեղափոխվել եմ «Մանչեսթեր Սիթի», մենք միայն Լիգայի գավաթն ենք հաղթել: Եկել է ավելի լուրջ արդյունքների հասնելու ժամանակը: Ես զգում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է հաղթել բացարձակապես ամեն ինչ:

Բայց դա չի նշանակում, որ հենց այդպես էլ կլինի: Հաղթել 4 մրցաշարերում անհավանական բարդ խնդիր է»,- հայտարարել է բելգիացին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս