Բաժիններ՝

Խվորոստովսկուն հողին կհանձնեն Շալյապինի շիրմից ոչ հեռու

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին հողին կհանձնվի նոյեմբերի 28-ին Մոսկվայի Նովոդեւիչիե գերեզմանատանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հուղարկավորության կազմակերպիչներ Պավել Աստախովը եւ Դմիտրի Բերտմանը: Խվորոստովսկին, որն ընտանիքի հետ երկար տարիներ ապրել է Լոնդոնում, մահացել է կյանքի 56-րդ տարում՝ երկարատեւ ծանր հիվանդությունից հետո. նա ուղեղի քաղցկեղ ուներ:

«Դմիտրի Խվորոստովսկու մահվան կապակցությամբ նոյեմբերի 27-ին կկայանա հրաժեշտի եւ քաղաքացիական հոգեհանգստի արարողություն: Մոսկվայում կկատարվի դիակիզում, եւ նոյեմբերի 28-ին աճյունափոշին հողին կհանձնվի Նովոդեւիչիե գերեզմանատանը: Խվորոստովսկու գերեզմանը ընդամենը հարյուր մետր է հեռու Շալյապինի շիրմից»,-ասել են կազմակերպիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս