Բաժիններ՝

Կառավարությունը երկու ֆուտբոլիստի ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից

ՀՀ կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի թեկնածուներ Արտակ Ալեկսանյանին (ծնված՝ 1991 թվականի մարտի 10-ին) և Սևակ Ագրամանյանին (ծնված՝ 1991 թվականի օգոստոսի 4-ին) ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից:

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի ֆուտբոլիստների մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

Ըստ նախագծի՝ ՀՀ կառավարության 2015 թ. նոյեմբերի 26-ի № 1372-Ա որոշմամբ Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2017 թ. ձմեռային զորակոչը:

Քանի որ Արտակ Լևոնի Ալեկսանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի մարտի 10-ին, իսկ Սևակ Սուրիկի Ագրամանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի օգոստոսի 4-ին, հնարավոր չէ նրանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար` անհրաժեշտություն է առաջացել Արտակ Ալեկսանյանին և Սևակ Ագրամանյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս