Իվանիշվիլին 1 մլրդ եվրո է փոխանցել Քութայիսի համալսարանի համար
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին 1 մլրդ եվրո է փոխանցել «Քութայիսի համալսարանական համալիրի» կառուցման համար: Այդ մասին ասված է Facebook սոցցանցում Իվանիշվիլիի պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության մեջ:
«Քութայիսի համալսարանական համալիրի» շինարարությունն ընթանում է Իմերեթի տարածաշրջանի խորհրդարանական քաղաքում: Համալիրը կառուցվում է 140 հեկտար հողատարածության վրա: Կրթական կենտրոնը կհանդերձվի ժամանակակից լաբորատորիաներով ու ենթակառուցվածքով: Այն նախատեսված է60 հազար ուսանողների համար:
Քութայիս քաղաքի համալսարանական ավանն ուսանողների առաջին հոսքը կընդունի 2019 թվականին, հաղորդել է Sputnik-ը: