Բաժիններ՝

«Սերբիան ռազմական առումով կմնա չեզոք երկիր». Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ կայացած հանդիպման ընթացքում հաստատել է, որ երկիրը ռազմական առումով չեզոք է մնալու:

«Ես վերջերս Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել եմ, որ Սերբիան ռազմական առումով կմնա չեզոք երկիր»,- ասել է Վուչիչը նոյեմբերի 21-ին: Նա նաեւ ընդգծել է, որ Սերբիան շատ շնորհակալ է Ռուսաստանից, ՌԴ-ի ղեկավարությունից ՄիԳ-29 ռազմական ինքնաթիռների մատակարարման համար:

«Սերբիան դրա շնորհիվ մնում է ավելի անվտանգ պետություն»,-ասել է նախագահը: Սերբիայի ղեկավարը նաեւ նշել է, որ Բելգրադը չի պաշտպանում հակառուսական պատժամիջոցները: «Ցանկանում եմ կարեւոր նկատառում հայտնել. Սերբիան ոչ մի պատժամիջոց չի սահմանել ռուս ժողովրդի դեմ ու չի սահմանի»,-նշել է Վուչիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930