Ալեսանդրա Ամբրոսիոն հեռանում է Victoria՚s Secret-ից
Բրազիլացի գերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն հայտարարել է Victoria՚s Secret ընկերության հարթակում աշխատանքը դադարեցնելու մասին, տեղեկացնում է Fashionista-ը: Նշվում է, որ շոուն, որը նոյեմբերի 28-ին տեղի է ունենալու Շանհայում, եզրափակիչը կդառնա մոդելի կարիերայի մեջ, որն այս աշխատանքին նվիրել է 12 տարի: Ընկերությունը դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունը:
Ամբրոսիոն տեղ Է գտել մյուս այն մոդելների շարքում, որոնք Շանհայում մասնակցելու են Victoria՚s Secret Show-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերմոդել Ջիջի Հադիդը չի մասնակցելու շոուին: Նա այդ մասին հայտարարել է իր Twitter-ում, նշելով, որ շփոթահար վիճակում է հայտնվել նման տեղեկությունից:
Victoria՚s Secret-ն ընկերություն է, որը մասնագիտանում է կանանց ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բազավորված է Կոլումբոսում (ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ): Առաջին ցուցադրությունն անցկացվել է 1995 թվականից: Այդ ժամանակվանից ընկերությունը կազմակերպում է ամենամյա շոուներ. սկզբում դրանք անցկացվում էին ԱՄՆ-ում, իսկ 2016 թվականին ցուցադրությունը տեղափոխվել է Փարիզ: