«Մեզ բավարարում է կառավարության աշխատանքը». Աղվան Վարդանյան
Իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն բավարարված է կառավարության աշխատանքով։ Այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը. «Մեզ բավարարում և գոհացնում է կառավարության աշխատանքը, որի պատասխանատվությունը նաև մենք ենք կիսում»:
Նաև հավելեց, թե միանշանակ ավելի շատ արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա, սակայն նկատեց, որ կառավարության որդեգրած ճանապարհը ճիշտ ուղղությունն է:
«Ես հասարակ օրինակ եմ բերում, մենք 2016 թ. ունեցել ենք ընդամենը 0.2 տոկոս տնտեսական աճ, այս տարի՝ 3.2, իսկ եկող տարվա համար նախատեսում ենք 4.5 տոկոս աճ ունենալ: Առաջընթացն ակնհայտ է, և մենք բավարարված ենք, սակայն աշխատելու տեղ, իհարկե, դեռ կա: Այս տեմպերով շարունակելու դեպքում մենք կհաջողենք»,- ասաց Վարդանյանը: