Ֆրանսիական «անտեսանելի ֆրեգատ» են նկատել Սև ծովում
Ֆրանսիայի ռազմածովային ուժերի La Fayette դասի հրթիռակիր «անտեսանելի ֆրեգատը» մտել է Սեւ ծովի ջրատարածք: Համապատասխան տեղեկատվությունը եւ լուսանկարը հայտնվել են Twitter միկրոբլոգների՝ թուրք սփոթերների էջում, որոնք հետեւում են Բոսֆորով ռազմանավերի շարժմանը։
Նկարներում երեւում է, որ դեպի Սեւ ծով է ուղղություն վերցնում F714 Guepratte ֆրեգատը: Բաց աղբյուրների տվյալներով՝ նավի ջրատարողությունը 3,2 հազար տոննա է: Դրա կորպուսը պատրաստված է «սթելս» տեխնոլոգիայի կիրառմամբ:
La Fayette-ը նախատեսված է ճգնաժամային տարածաշրջաններում օգտագործելու համար եւ կրում է մի քանի հրթիռ ու Panther ուղղաթիռ, ասված է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: