Դիեգո Սիմեոնեն չի պատրաստվում տեղափոխվել «Էվերթոն»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն բացառում է այն բանի հնարավորությունը, որ ինքը կգլխավորի «Էվերթոնը»:
«Էվերթոնը» գտնվում է մենեջերի որոնման մեջ այն բանից հետո, երբ ոչ բավարար արդյունքների պատճառով ստիպված եղավ հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին:
«Էվերթոնի» ղեկավարությունը պաշտոնի համար իդեալական թեկնածու է համարում «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, բայց արգենտինացին ինքը հայտարարել է, որ մոտ ապագայում չի պատրաստվում հեռանալ մադրիդյան ակումբից:
«Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, որ իմ ապագան կապված է «Ատլետիկո Մադրիդի» հետ և նրանք ստիպված կլինեն հանդուրժել ինձ նվազագույնը ևս մի քանի տարի: Դրանում ես միանգամայն վստահ եմ»,- հայտարարել է Սիմեոնեն:
Սեպտեմբերին 47-ամյա Սիմեոնեն երկարաձգեց պայմանագիրը «հնդկացիների» հետ մինչև 2020 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը