Ժամկետային զինծառայողը կանգնել է դատարանի առաջ. նա 360 ձո՞ւ է փորձել գողանալ
Դատարան է ուղարկվել գողության փաստի դեպքով հարուցված քրեական գործը։
Նախաքննության ընթացքում ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ճաշարանի հացահատ, կոչումով շարքային, զորամասի ճաշարանից գաղտնի հափշտակել է նախաճաշի համար նախատեսված և զորամասի անձնակազմին չհատկացված զգալի չափերի՝ 15480 դրամ արժողությամբ մեկ արկղ՝ 360 հատ հավկիթ, որն արկղով նույն օրը զորամասից տեղափոխելու և իր ծանոթին փոխանցելու նպատակով, դրել է զորամասին հաց մատակարարող վարորդի վարած ավտոմեքենայի բեռնախցիկում, սակայն զորամասից դուրս գալուց հետո ավտոմեքենան կանգնեցվել է Վայքի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից, որի ընթացքում գողոնը հայտնաբերվել է, ինչի արդյունքում հանցագործությունն ավարտին չի հասցվել զինծառայողի կամքից անկախ հանգամանքներով:
Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել գողության փորձի համար, խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը։