Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլար է վաստակել մեկ օրում

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 10 միլիոն դոլար է վաստակել այն օծանելիքի համար, որը նա թողարկել էր երկու օր առաջ: Այս մասին հաղորդել է TMZ պորտալը:

Ըստ որում վաճառքների առաջին ժամին նա վաստակել է մեկ միլիոն դոլար: KKW Fragrance բույրը վաճառքի համար մատչելի է դարձել նոյեմբերի 15-ին: Նշվում է, որ դրա ստեղծման համար Քարդաշյանին ոգեշնչել են թանկարժեք քարերը:

Օծանելիքների շարքը ներառում է երեք բույր. Crystal Gardenia, Crystal Gardenia Citrus եւ Crystal Gardenia Oud՝ մեկ սրվակի դիմաց 35-ից մինչեւ 60 դոլար արժեքով: Օծանելիքը կարելի է գնել առցանց բրենդի կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս