Ինչպես սովորական շագանակը կօգնի վարիկոզի դեպքում

Երակների վարիկոզ լայնացումը բավական տարածված խնդիր է, որն առավել հաճախ հանդիպում է կանանց շրջանում։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է բնական միջոց, որը, ըստ կայքի, կարող է թեթևացնել վիճակն այս խնդրի առկայության դեպքում։

Շագանակի թուրմ

  • 10 շագանակ՝ առանց կեղևի
  • կես լիտր կոնյակ։

Պատրաստման եղանակը։ Մաքրեք շագանակը, կտրատեք, լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք կոնյակ։ Փակեք տարան, թողեք տաք վայրում մոտ 3 շաբաթ։ Ժամանակ առ ժամանակ խառնեք։ 3 շաբաթ անց խառնուրդն անցկացրեք թանզիֆով, պահեք տարայում։ Այն նախատեսված է արտաքին օգտագործման համար։ Քնելուց առաջ այն քսեք ոտքերի այն հատվածներին, որտեղ երակների հետ կապված խնդիրներ են առաջացել։

Ալկոհոլային էքստրակտ. բաղադրիչներ

Կարդացեք նաև

  • 12 շագանակ՝ կեղևով
  • 200-300 մլ կոնյակ։

Պատրաստման եղանակը։ Կտրատեք շագանակը, լցրեք ապակե տարայի մեջ, փակեք։ 6 շաբաթ թողեք տաք վայրում, պարբերաբար խառնեք։ Մի քանի կաթիլ կարող եք ավելացնել թեյին կամ ջրին։

Ուշադրություն. այս միջոցը կարող է գրգռել ստամոքսի պատերը, հետևաբար՝ գերադասելի է այն օգտագործել ուտելուց հետո։ Եթե ստամոքսի խնդիր ունեք, հարկավոր չէ օգտագործել այս միջոցը։

Բալզամ երակների համար. բաղադրիչներ

  • 5 թեյի գդալ լանոլինի քսուք
  • 2 թեյի գդալ շագանակի էքստրակտ
  • 2 թեյի գդալ շագանակի թուրմ
  • 3 թեյի գդալ կալենդուլա
  • 2 գրամ մեղրամոմ։

Պատրաստման եղանակը։ Լանոլինին ավելացրեք էքստրակտն ու թուրմը, խառնեք այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք։ Մեղրամոմը հալեցրեք ցածր ջերմաստիճանի պայմաններում, ավելացրեք խառնուրդին։ Տաքացրեք այն, խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Լցրեք ապակե տարայի մեջ։ Օգտագործեք օրվա ընթացքում մեկ անգամ։ Քսեք վնասված երակներին, մերսեք նուրբ շարժումներով։

Ուշադրություն. ցանկացած միջոց օգտագործելուց առաջ պարտադիր է խորհրդակցել մասնագետի հետ։ Ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս