30-տոննանոց կետ է նետվել Բրազիլիայի ափ
Իպանեմա լողափին, որը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի ամենամարդաշատ լողափերից մեկն է, տեղացի բնակիչները վիթխարի սապատավոր կետի լեշ են հայտնաբերել: Այս մասին հայտնել է Globo-ն:
Վիթխարի կաթնասունը կշռում է շուրջ 30 տոննա, իսկ դրա երկարությունը կարող է հասնել 15 մետրի: Սատկած կետին տանելու համար լողափ են ուղարկվել երեք էքսկավատոր, ամբարձիչ, ինչպես նաեւ ավտոբեռնիչ: