Բաժիններ՝

5 պատճառ, թե ինչո՞ւ են Xiaomi-ի սմարթֆոնները շատ պահանջված

Թանկարժեք iPhone-ների և Samsung-ների փոխարեն՝ այսօր շատ-շատերը ցանկանում են գնել Xiaomi-ի սմարթֆոնները: Դրա համար կա առնվազն 5  պատճառ:

1. MIUI օպերացիոն համակարգ

Xiaomi-ն ի սկզբանե եղել է ստարտափ, որը ստեղծել էր օպերացիոն համակարգի սեփական տարբերակը՝ Android-ի նմանությամբ: 7 տարիների ընթացքում ընկերության ստեղծած օպերացիոն համակարգը դարձավ Android-ի հիմքով ստեղծվածներից:

Այս օպերացիոն համակարգի առավելություններից մեկը շատ նորարարական և հետաքրքիր ինտերֆեյսն է: Բացի այդ, այս համակարգի դեպքում օգտատերը կարող է ինքը փոխել ինտերֆեյսի տեսքը:

Կարդացեք նաև

Սակայն դիզայնն այս համակարգի միակ առավելությունը չէ: Այն ունի շատ հարմարավետ գործառույթներ, որ չունեն Android-ները: Խոսքը, օրինակ՝ ներդրված հակավիրուսային ծրագրի, լրացուցիչ աշխատանքային տարածքի, հավելվածների կլոնավորման, սենսորային օգնականի մասին է:

2. Թարմացումներ

Xiaomi ընկերությունը պարբերաբար թարմացնում  է սմարթֆոնների ծրագրային ապահովումները: Աշխատանքները կատարվում են ամեն օր:

Ծրագրային թարմացումները լինում են ամեն ամիս: Սակայն սա՝ միայն օգտատերերի համար: Համակարգի վրա աշխատող մասնագետները թարմացումների վրա աշխատում են անընդհատ՝ ամեն շաբաթ ներկայացնելով նոր լուծում:

3. Ինքնավարություն

Ընկերության ոչ բոլոր գադջետները կարող են հպարտանալ հզոր մարտկոցով: Սակայն ընկերության առաջարկած մարտկոցները շատ ավելի որակով են, քան նմանօրինակ ընկերությունների ներկայացրածները:

Այստեղ կրկին մեծ է օպերացիոն համակարգի դերը: MIUI համակարգում կան մի շարք տեխնոլոգիաներ, որոնք հեշտացնում են մարտկոցի աշխատանքը:

4. Xiaomi-ի այլ գադջետների հետ ինտեգրացիա

Ընկերությունն արտադրում է ոչ միայն սմարթֆոններ, այլև զանազան գադջետներ: Օրինակ՝ խելացի թեյնիկներ, խելացի սպորտային կոշիկներ, ֆիթնես-թևնոցներ, լամպեր, հեծանիվներ և այլն:

Այս բոլոր սարքավորումները կարող են աշխատել  մեկը մյուսի հետ: Այս ամենի կենտրոնում սմարթֆոնն է:

5. Արժեքը

Ընկերության սմարթֆոններն աչքի են ընկնում նրանով, որ ունեն շատ հարմար գին, սակայն, միևնույն ժամանակ, շատ մրցակցային են:

Ընկերության զարգացման ընթացքում գադջետների որակը շատ է բարձրացել, բայց զուգահեռաբար՝ գինը շատ քիչ է աճել:

Ընկերության սմարթֆոնները, գուցե, զիջում են iPhone-ներին և Samsung-ի սմարթֆոններին, սակայն իրենց գնի համեմատ՝ լավագույններից  են շուկայում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս