Գաղտնի միջոց՝ մազաթափությունը դադարեցնելու համար
Մի խումբ գործոններ կարող են հանգեցնել մազաթափության։ Այս բնական միջոցը կօգնի երկար, առողջ, հաստ ու փայլուն մազեր ունենալ։ Fithacker.ru-ն գրում է, որ արագ արդյունքի հասնելու համար հարկավոր է այն օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ։
Բաղադրիչներ
- 3 ճաշի գդալ յոգուրտ
- 2 ճաշի գդալ ալոէ վերայի գել
- 2 ճաշի գդալ գերչակի յուղ
- 3 պարկուճ վիտամին E:
Պատրաստման և օգտագործման եղանակը
- Մաքուր ամանի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները։ Դիմակը պատրաստ է։
- Խառնուրդը քսեք մազերին, թողեք 2 ժամ։
- 2 ժամ անց մազերը լվացեք շամպունով և կոնդիցիոներով։
Յոգուրտը կօգնի ամրացնել մազարմատները և կանխարգելել մազաթափությունը։ Ալոէ վերան վիտամին E է պարունակում, որն օգնում է կանխարգելել մազաթափությունը։ Վիտամին E-ն առողջացնում է մազերն ու ուժեղացնում դրանք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը