Բաժիններ՝

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան Լոս Անջելեսում հանձնել է պատվավոր «Օսկար»-ները

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) հանձնել է պատվավոր «Օսկար»-ները կինեմատոգրաֆում ունեցած ձեռքբերումների համար: Ինչպես նոյեմբերի 12-ին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը, արարողությունը տեղի է ունեցել Hollywood & Highland ժամանցային համալիրում եւ փակ բնույթ է կրել։

Այս տարի պատվավոր մրցանակների դափնեկիրներ են դարձել դերասան Դոնալդ Սազեռլենդը, ամերիկացի ռեժիսոր Չառլզ Բեռնեթը, կինոօպերատոր Օուեն Ռոյզմանը ու Բելգիայի եւ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող բեմադրիչ Անիես Վարդան: «Օսկար»-ի հատուկ մրցանակ է հանձնվել նաեւ մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուին` նրա «Մարմին եւ ավազ» (2017 թ.) էքսպերիմենտալ աշխատանքի համար:

Այն նկարահանվել է վիրտուալ իրականության ձեւաչափով եւ պատմում է մեքսիկացի անօրինական միգրանտների առօրյայի մասին: Բեմադրիչը, որն արդեն չորս անգամ «Օսկար»-ի մրցանակակիր է դարձել, ստանալով հերթական պարգեւը, այն նվիրել է «աշխարհի բոլոր անկյուններում հանգրվանած միգրանտներին» որոնք հաճախ «գաղափարախոսությունների եւ նախապաշարումների» պատանդ են դառնում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս